Փաշինյանն ու Ալիևն արդեն գծել են սահմանները
copy image url

Փաշինյանն ու Ալիևն արդեն գծել են սահմանները

Ներքին 1 տարի առաջ - 17:31 24-04-2023
Ադրբեջանական կողմը, նախօրեին հերթական անգամ, կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը՝ այնտեղ անցակետ տեղադրելով։ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ սրա ամենանշանակալի հետևանքը թերևս Արցախի հայաթափումն է լինելու։

«Դեռևս ամռանը, երբ հանձնվում էին Բերձորը, Աղավնոն և Սուսը՝ ադրբեջանական տարբեր աղբյուրներով խոսվում էր այս մասին, անգամ ադրբեջանական կողմը քարտեզն էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ տեղադրվելու է անցակետ և լինելու է իրենց վերահսկողության ներքո, ռենտգեն ապարատներն են տեսադրվելու։

Այն ժամանակ արդեն միանշանակ եկել էինք այն կարծիքի, որ անգամ եթե մարդը նպատակ չունի Արցախից հեռանալու՝ մեկ անգամ Հայաստան գնալուց ու այդ անցակետով անցնելու հետո՝ միանշանակ, նրա ցանկությունը կվերանա Արցախ նորից վերադառնալու»։

Հակոբյանն ընդգծեց, որ կատարվածը արձագանքն է Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների հայտարարությունների, որով նա հայտարարում էր, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Ադրբեջանը սկսում է հստակեցնել իր սահմանները։ Ըստ Փաշինյանի և Ալիևի՝ սա հենց հայ-ադրբեջանական սահմանն է, որևէ անսպասելի բան չկար։ Այս մասին մենք խոսում էինք դեռ 2022 օգոստոսից»։

Նա ընդգծեց, որ Հայաստանի գործող իշխանությունների հետ իրենք իրավիճակի հանգուցալուծում չեն տեսնում, որովհետև գործող իշխանություններն ունեն մեկ նպատակ և իրենց բոլոր գործողությունները Բաքվի հետ համագործակցված են։

«Պաշտոնական Բաքուն և Երևանը ունեն նույն օրակարգը՝ ազատվել Արցախից և դեռ մի բան էլ ավելի, Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթում ասաց, որ ակնկալում է, որ այս ամենի դիմաց Ադրբեջանը կճանաչի Հայաստանի Հայրապետության սահմանները՝ ԽՍՀ քարտեզով։

Ստացվում է, որ դրանով նա կասկածի տակ է դնում նաև Հայաստանի սուվերեն տարածքները։ Այսինքն, շուտով մենք նաև կունենաք Հայաստանից բնակավայրեր, որոնք կհանձնվեն։ Այսինքն, Փաշինյանը փաթեթով հանձնում է Արցախը և Հայաստանի որոշ հատվածներ»։

Անդրադառանալով Արցախի անելիքներին՝ նա նշեց, որ Արցախի իշխանությունները Բերձորի, Աղավնոյի ու Սուսի հանձնումից հետո արդեն 7-8 ամիս է անցել, ու որևէ քայլ արված չէ։ Մինչդեռ, պետք է կարողանային արտաքին քաղաքականությունը իրենք վարեին։

«Արցախի իշխանությունները ամեն անգամ հրշեջի նման սպասում են, որ որևէ բան կատարվի, որպեսզի կոչով ու հայտարարությամբ արձագանքեն ու ավարտեն։ Այսինքն, արդեն Արցախը չպետք է մտնի Հայաստանի Հանրապետության օրակարգի մեջ։ Պետք է այդ օրակարգից դուրս իր օրակարգն ունենա, որ կարողանա լուծումներ տալ բոլոր խնդիրներին, որոնք ամեն վայրկյան առանում են մեր առջև։

Այսինքն, Փաշինյանն ու Ալիևը արդեն գծել են հայ-ադրբեջանական սահմանները, դրանք մեզնից օկուպացրած տարածքներն են»։

Նա նաև ընդգծեց, որ անցակետը դրված է անմիջապես Հայաստանի սահմանին, ու ռուսական կողմը այստեղ կարող է միջնորդ հանդիսանալ, բայց ոչ հարց լուծող։ «Ռուսական կողմը կարող է հորդորել, կոչ անել, ոչ ավելի»։

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում