Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:13 23-02-2022

Եթե ՀՀ-ն վճռական մնա, սահմանները փակ պահելու հարց արդեն չի լինի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն աֆրիկյան երկրներ կատարած պաշտոնական այցերից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, նա անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առկա գործընթացին:

Լրագրողի հարցին՝ որո՞նք են նրա սպասելիքները հայ-թուրքական բանակցություններից, և իրականում ի՞նչ դիրք է զբաղեցնում Ադրբեջանը «այդ հավասարման մեջ», Էրդողանը մասնավորապես պատասխանել է. «Գիտեք, ես առանց այդ էլ ասել էի, որ մենք նույն կերպ կպատասխանենք Հայաստանի կատարելիք դրական քայլերին: Այս տարածաշրջանը կարիք ունի խաղաղության, կայունության ու բարեկեցության: Այս գիտակցումով մեր երկրի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթաց սկսելու համար անկեղծ ջանքեր սկսեցինք: Ադրբեջանի նախագահ, իմ եղբայր Իլհամ Ալիևն էլ է սա օգտակար համարում: Գոհ ենք նաև մեզ հետ կարգավորման գնալու Հայաստանի ցուցաբերած կամքից»:

Այնուհետև Թուրքիայի նախագահը հիշեցրել է հատուկ ներկայացուցիչների նշանակումը, նրանց առաջին հանդիպումը և Վիեննայում սպասվող երկրորդ հանդիպումը. «Գիտենք նաև, որ Հայաստանը որոշ կոնկրետ սպասելիքներ ունի, ինչպիսիք են սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Եթե Հայաստանը վճռական մնա հատուկ ներկայացուցիչների նշանակումով սկսված գործընթացը շարունակելու հարցում, ապա մեզ համար սահմանները փակ պահելու հարց արդեն չի լինի: Մենք որոշեցինք մեր երկրների միջև վերսկսել ուղիղ թռիչքները մարդկային լավ հարաբերություններն ամրապնդելու համար»:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Հայաստանից ակնկալում են դրական մոտեցման շարունակություն։ Նա հույս է հայտնել, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները և Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կարող են առաջ շարժվել միմյանց փոխլրացնելով։

«Այսպիսով՝ տարածաշրջանային համագործակցության մեր գաղափարն էլ այս երկու գործընթացները կխթանի և այս երկու գործընթացներից կսնվի: Բոլորը պետք է կառուցողական գործեն այս պատմական հնարավորությունը լավ օգտագործելու համար: Մենք բոլոր այս գործընթացները շարունակելու ենք իրականացնել Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ, ինչպես միշտ է եղել և հետագայում էլ կլինի»:

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
09:48 Պուտինի նկատմամբ ռուսների վստահությունը հասել է պատերազմական շրջանի ամենացածր մակարդակին
11:30 Տոտալ վերահսկողություն. ՌԴ-ում հեռախոսների IMEI կոդերի միասնական բազա կստեղծվի