Փաշինյանն ու պետական այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդում են

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:41 24-04-2023
Նիկոլ Փաշինյանը և պետական այլ պաշտոնյաներ այցելել են Ծիծեռնակաբերդ։

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք՝ 1,5 միլիոն զոհերի հիշատակին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը և կից հրապարակել տեսանյութ:

Վարչապետին ուղեկցում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բազմաթիվ պատգամավորներ, նախարարներ, այլ պաշտոնյաներ, տարբեր դեսպանությունների աշխատակիցներ, ապա նաև նախարարությունների աշխատակիցներ:

Հիշեցնենք, որ Փաշինյանի այցի պատճառով, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող մուտքը փակ է։

Ձեզ գուցե հետաքրքրի