Ուղիղ եթեր
Կարող եք որոշել, որ «պատվաստանյութերը ևս պետական պաշտոնյաներ են». Փաստ
copy image url

Կարող եք որոշել, որ «պատվաստանյութերը ևս պետական պաշտոնյաներ են». Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 08:45 25-01-2022

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Տեղ հասանք (խոսքը սահմանամերձ Տեղ գյուղի մասին չէ)... Հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում։

Կարելի է հասկանալ կառավարությանը. չնայած գործադրած բոլոր «տիտանական ջանքերին», Հայաստանի «հպարտ քաղաքացին» այդպես էլ չի շտապում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, պատվաստումներով ընդգրկվածության ցուցանիշը աղետալի է, և, ամենակարևորը մեր «թավշյա» ղեկավարության համար, ամոթաբեր է ամբողջ աշխարհի առաջ: Միանգամայն պարզ է, որ այս նոր սահմանափակման հիմնական նպատակը մարդկանց պատվաստել պարտադրելն է, չնայած բացատրություն է տրվում, որ նպատակը վարակի տարածումն ու հատկապես ծանր դեպքերը կանխելն է:

Այսինքն, ԱՆ մասնագետները անսպասելի պարզել են, որ պարտադիր դիմակ կրելու պահանջը, որը «սպեղանի է վարակվելու դեմ», չի՛ կարող գործել հանրային սննդի վայրերում, քանի որ դիմակով քյաբաբ վայելելն անհնար է, հետևաբար քյաբաբ պետք է վայելեն միայն պատվաստվածները, կամ էլ թեստ հանձնածները, երևի, որ մատուցողներին չվարակեն: Ռեստորատորները խիստ դեմ են այդ գաղափարին և հայտարարել են, որ չեն կատարի այդ պահանջը: Մարդկանց կարելի է հասկանալ... Պատկերացրեք իրավիճակ. ընկեր-ընկերուհիներով գնում են ռեստորան, և նրանցից մեկին չեն թողնում մտնել ներս... Գոնե որոշեիք, որ կարող է ներս մտնել և սեղանի մոտ նստել, օրինակ՝ առանց դիմակը հանելու... Էլի բան է... Կամ էլ ավելի լավ լուծում. ռեստորաններում պետք է լինեն հատուկ ապակե վանդակներ, որտեղ կարող են նստել չպատվաստվածները, իսկ նրանց սնունդ կմատուցվի պատուհանից՝ հեռավորության վրա, այսինքն... եղանով:

Երկու կողմերին էլ կարելի է հասկանալ: Հատկապես առողջապահության նախարարությանը: Չէ, մենք, իհարկե, հասկանում ենք, որ պատվաստումները խթանել է պետք, բայց ոչ նման «կացնային» մեթոդներով: Ի վերջո, այդ ամենը հակառակ էֆեկտ է տալիս: Պատվաստվելը պետք է լինի գիտակցված, այլ ոչ թե պարտադրված: Հայաստանում կարելի է հրապարակայնորեն բացասական կարծիք արտահայտել պատվաստումների դեմ. դե, խոսքի ազատություն է, և այդ հակաքարոզչությամբ հեղեղված է տեղեկատվական դաշտը: Հարց՝ իսկ ինչո՞ւ է քրեականացվել պաշտոնյաների հասցեին «թթու խոսք» ասելը, ինչո՞ւ չքրեականացնել նաև հակապատվաստումային քարոզչությունը, կամ էլ՝ ավելի հեշտ ձև. որոշեք, որ «պատվաստանյութերը ևս պետական պաշտոնյաներ են»: Ֆրանսիացի սոցիոլոգ Ժակ Էլուլի կարծիքով, հաջողված քարոզչությունը ճշմարտացի քարոզչությունն է:

Իսկ ինչո՞ւ Հայաստանում չի իրականացվում ճշմարտացի քարոզչություն: Բերեմ օրինակ: Ինչո՞ւ կորոնավիրուսով օրական հիվանդացության, հոսպիտալացման և մահերի պաշտոնական հաղորդման ժամանակ ամենօրյա ռեժիմով չի նշվում, թե նոր հոսպիտալացվածներից, կամ ընդհանրապես հոսպիտալացվածներից, կամ հոսպիտալացված ծանր դեպքերից և մահերից քանիսն ունի լրիվ կամ թերի պատվաստում: Հավատացեք՝ դա կլինի ամենահզոր պատվաստումային քարոզչությունը: Չնայած ներկայիս կառավարման խառնաշփոթում վախենամ, որ նման տվյալներ անհնար լինի ամեն օր ճշգրտորեն հավաքելն ու ներկայացնելը, ավելին՝ կարող են անգամ այնպիսի սխալներ լինել, որ հակառակ էֆեկտ կտան» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:09 Պատմության ուսուցչուհու պատճառով երեխան ծեծի՞ է ենթարկվել․ Մերձավանի դպրոցի աշակերտը ներողություն խնդրեց
17:35 Պարեկները բռնել են Երևանում կանաչ դիմակով շրջող երիտասարդին
22:48 Գրիշայի արհեստանոցը՝ քաղաքի սրտում
21:06 Բանկերը տրաքում են․ համացանցում քարոզում են բանկերից հանել բոլոր մեծ գումարները, իսկ ԿԲ-ն ի զորու չէ դա վերահսկել
12:20 Լարված իրավիճակ՝ Սարյան փողոցում. ինքնակամ շինությունն ապամոնտաժելիս քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
13:50 Սպասում են դժբախտ պատահար լինի. Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի առաջին փլուզման վրա աչք փակվեց, հաջորդեց երկրորդը
14:25 Հղի կինը երեխային գրկած է անցնում, որ կեղտաջուրը չընկնի․ Նոր Նորքում աղետ է
17:20 Վարդան Ղուկասյանին («Դոգ») մեղադրում են մանկապղծության մեջ․ Հրապարակ
19:36 Գիշերը բաց աչքով եմ լուսացնում. Դեբեդի ափին վախով ապրող տատիկը
22:36 Լիվերպուլում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան տուժшծներ