Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:50 20-03-2023

Ամեն ինչ արվել է Գրիգորի Խաչատուրովի բարի համբավը պախարակելու համար. պաշտպան

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով հանությանը հրամցվում է մի քանի միֆ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ գործ կամ վարույթ ասվածը շատ մեծ չակերտների մեջ ենք վերցնում, քանի որ Խաչատուրովի վերաբերյալ նորմալ իրավական երկրում այս պայմաններում չէր կարող իրականացվել քրեական հետապնդում»,- նշեց նա։

Պաշտպանի խոսքով, ԱԺ-ում գլխավոր դատախազը ներկայացնում էր Սերյան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, իրականացնելու թույլատվության հարցը. «Ազգային ժողովում քննարկման ժամանակ 12 հարց է ուղղվել գլխավոր դատախազին, որից 9-ի պատասխանի առանցքում եղել է Գրիգորի Խաչատուրովը, նրա կողմից ենթադրյալ կատարած գործողությունները։ 9 պատասխանից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է սուտ. փաստերն այլ բան են խոսում»։

Նա ընդգծեց, այն մարդիկ, ովքեր այս քրեական գործի շրջանակներում պնդեն, որ զորամասը վեր է ածվել գումարի կամ ընդհանրապես քրեական գործի վարույթի փաստերից տեղյակ չեն կամ միտումնավոր կեղծիքներ ու սուտ արտահայտություններ են անում պախարակելու համար Յուրի Խչատուրովի անունը։

«Զորամաս, որպես այդպիսին, ընդհանրապես գոյություն չի ունեցել։ Միֆ է, որը հրամցվել է հանրությանը։ Գլխավոր դատախազը ԱԺ-ոմ պնդել է, որ օտարվել է զորամաս, ինձ հետ բերել եմ Էդգար Արշակյանի անունով սեփականության վկայականի պատճենը, որտեղ պարզվում է, որ որևէ զորանոց կամ զինվորների կացարան չկա։ Ինչպե՞ս հասկանանք, գլխավոր դատախազի այն պնդումը, որ դա զորամաս է եղել։ Ես առաջարկում եմ, որ նույն ԱԺ պատգամավորները, որ բողոքում են զորամասերի բացակայությունից, գնան և քնեն այնտեղ, չկա՛ այդպիսի զորամաս, ամենավատ տրամաբանությամբ էլ այդ շենքը հարմարեցված զորամաս չենք կարող անվանել»,-ընդգծեց Միհրան Պողոսյանը։

«Այդ տարածքը երբևէ որպես զորամաս չի ծառայել։ Փաստացի այստեղ զորամաս չկա, կա ՊՆ-ին ամրակցված տարածք, որը ՊՆ-ն որոշել է վաճառել։ Գրիգորի Խաչատուրովն ընդհանրապես այս որոշման վաճառքի հետ որևէ առնչություն չի ունեցել։

Վերջին հինգ տարում վաճառվել է ՊՆ-ին ամրակցված զորամասերի տարածքներից 71 միավոր, այնպես չէ, որ անթույլատրելի գործարք է տեղի ունեցել։ Երբևէ 60-րդ հոդվածով սահմանված գույքի անօտարելիություն սահմանված չէ։ Կա ընթացակարգ, որը պահպանելու պարագայում գույքի վաճառք իրականացնելը թույլատրելի է։ Այս պարագայում իրենք պնդում են, որ ընթացակարգը չի պահպանվել, ոչ թե իրավունք չունեին վաճառելու, այսինքն՝ ընթացակարգը պահանեին, կարող էին վաճառել»,- ասաց Մ. Պողոսյանը։

Նա նշեց, որ այս պնդումները բարձրացվել են նաև նախաքննական մարմնում, սակայն գլխավոր դատախազի՝ քննության ուղղորդման հետևանքով դրանց ուշադրություն չի դարձվում։

«Ամեն ինչ արվել է Խաչատուրովի՝ հայկական բանակի իրական գերենարլներից մեկի բարի համբավ պախարակելու համար»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին՝ օժանդակության հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։