Ներքին 56 րոպե առաջ - 11:51 25-11-2026

Մենք մենակ առաջ ենք մարդավարի ապրել, հիմա աչքերս ամեն ինչի մեջ է. 84-ամյա կնոջ պատմությունը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

84-ամյա Ժենիկ Խաչատրյանի կյանքի ճանապարհը հեշտ չի եղել․ դստեր կորստից մինչև սեփական անկյուն ունենալու երազանք։ Տարեց կինը ծնունդով Անիի շրջանի Ձորակապ գյուղից է, հարս է գնացել Արթիկ, իսկ այսօր ապրում է Գյումրիի կիսախարխուլ տնակներից մեկում։

Միայնակ ապրող թոշակառու կինը, չնայած կյանքի դժվարություններին, չի կորցրել ո՛չ հպարտությունը, ո՛չ էլ լավատեսությունը։ Անցած տարիների մասին խոսելիս մի պահ լռում է, ապա կարոտով հիշում այն ժամանակները, երբ, իր խոսքով, մարդիկ ավելի անհոգ էին ապրում։

«Մենք մենակ առաջ ենք մարդավարի ապրել, հիմա աչքերս ամեն ինչի մեջ է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ժենիկ տատը։ 84-ամյա կինը սրտնեղում է, ասում է՝ տարիներն իրենց հետ միայն ծերություն չեն բերում, այլև մարդուն ավելի խոցելի են դարձնում։

«Որ մեծանում ես, երեխու նման ես դառնում»,- ասում է նա՝ խոսելով ծերության, կարիքների ու միայնության մասին։

Մանրամասները` տեսանյութում։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում

Ձեզ գուցե հետաքրքրի