Ներքին Տեսանյութ 50 րոպե առաջ - 23:07 19-10-2026

Աչքերս փակ են, բայց մարդկանցից կտրված չեմ․ արցախցի կույր երաժշտի պատմությունը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գրեթե ամեն օր ժամերգության զանգերի հնչյուններին միախառնվում են արցախցի Հակոբի դուդուկի մեղմ ելևէջները։ Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նրա նվագը վաղուց արդեն դարձել է օրվա մի մասը։

37-ամյա Հակոբ Բաբայանը Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից է։ Երաժշտությամբ հետաքրքրվել է դեռ փոքր տարիքից։ Դուդուկահար է, ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։

Առաջին արցախյան պատերազմը Հակոբից խլել է տեսողությունը, իսկ վերջին պատերազմը՝ հայրենի Արցախը։ Կորուստների մասին, սակայն, նա շատ չի խոսում։ Ժպտալով ասում է՝ արդեն ընտանիք է կազմել։

Այսօր Հակոբն ապրում է Գյումրիում։ Արդեն շուրջ մեկ տարի է՝ նվագում է Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ իր երաժշտությամբ մարդկանց փոխանցելով այն, ինչի մասին գուցե բառերով դժվար է պատմել։

«Աչքերս փակ են, բայց մարդկանցից կտրված չեմ, ես կարողանում եմ մարդկանց ուրախացնել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է արցախցի երաժիշտը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո