Ներքին 5 ամիս առաջ - 22:07 06-06-2026

Նիկոլը Զավենիչին շպրտեց` զրոյացնելով նրա կուտակած «բարի համբավը». Սուրեն Սահակյան

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը գրում է.

«Ես որ ասում եմ հայկական «քաղաքական» դաշտում թեկուզ երկու քայլի երկարության մտածող քաղաքական գործչի սուր դեֆիցիտ է, չեն հավատում։ Նիկոլը Մեծ բանավեճի ժամանակ ուղիղ ցուցում տվեց Արամ Սարգսյանին ու շնորհապետին, որ գնան, «Ուժեղ Հայաստանը» ընտրարշավից հանելու մասին դիմում գրեն ԿԸՀ։ «Զավենիչը» դա միանգամից արեց, վազելով, վախենալով չհասցնել։ Վստահ եմ՝ շնորհապետը ռեսուրս ունենար, ինքն էլ կաներ։ Մտքներով մի հատ չանցավ՝ դա ինչ հետևանքներ ա ունենալու։ Իսկ հետևանքն եղավ էն, որ Նիկոլը իր հերթական զոհին, իր համար սև գործ անելու անվերապահ հավակնողին հերթական անգամ քցեց։ Չքցեց, է, շպրտեց՝ զրոյացնելով 1999թ․-ից նրա որևէ կերպ կուտակած «բարի համբավը»։

Ինչի՞ էր պետք շպրտել էդ «ուժերին»։ ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն է պետք։ Ամեն ուժից 1-2 տոկոս էլ ավելանա, էլի բան է։ Ինչի՞ պետք է նրանք ստանան էդ 2-3 տոկոսը։ Նիկոլին հիմա դա ավելի պետք է, առավել ևս, որ մեծ հավանակնությամբ չեն էլ հատելու անցողիկ շեմը։ Նա ապացուցեց, որ նրանց ձայն տալու փոխարեն ավելի լավ է ուղիղ իրեն տան։ Ու նենց էլ չի, որ դրա արդյունքում իրենցից որևէ բան ներկայացնող հակառակորդ կստանա։ Կլինեն ամբողջությամբ վարկաբեկված երկու հլու-հնազանդ ծառա, որոնք երկու ելք կունենան՝ կա՛մ հետագայում էլ շարունակել ծառայությունը, կա՛մ էլ գլուխները կախ գնալ տուն։ Ու էդ խելքով էլ, ինքնագոհ տեսքով գեոպոլիտիկ «վերլուծություններ» են անում»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում