Ներքին 3 տարի առաջ - 13:11 27-01-2023

Արցախում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վարորդը մահացել է

2023 թ. հունվարի 26-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի 1987 թ. ծնված բնակիչ Ա.Մ-ն, վարելով «ՈՒԱԶ Հանթեր» ավտոմեքենան, Գետավան-Խնկավան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով տեղում մահացել է։

Արցախի քննչական կոմիտեից հայտնում են, որ ահազանգով դեպքի վայր է մեկնել Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։

Նախնական տվյալներով դեպքն առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով։

Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
15:26 Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված