Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 21:28 31-10-2021

Ողբերգական դեպք Երևանում. 29-ամյա վարորդը Subaru-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել մեկ այլ ավտոմեքենայի. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 29-ամյա Հրաչյա Հայրապետյանը իր վարած Subaru մակնիշի ավտոմեքենայով, Ռոստովյան 9/2 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Բլեք Գոլդ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի եզրաքարին, որից հետո վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, հետիոտն, 58-ամյա Հրաչիկ Հովսեփյանին, այնուհետև բախվել Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Ալեքսանյանի կողմից կայանված Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին առաջ ընթանալով, բախվել է առջևում կայանված, Երևանի բնակիչ, 25-ամյա Վահագն Խանպապյանի կողմից կայանված ԳԱԶ-330202 մակնիշի բեռնատարին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված Հ. Հովսեփյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ: Վրաերթ-վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի և ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, երբ Ժ. Մարգարյանը ավարտել էր դեպքի վայրի զննությունը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Էրեբունու բաժին, որ վրաերթի ենթարկվածը՝ գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում