Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:31 08-11-2022

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Օրեր առաջ Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Կլաարի այցը Հայաստան բավական հագեցած է եղել. մեր դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, «բրյուսել յան փաթեթի» հարցերով ԵՄ կողմից Կլաարը ամբողջովին լիազորված է աշխատանքներ տանել բանակցող կողմերի հետ, և տարածաշրջանային այցը հենց այդ թեմային է վերաբերել։ Մեր տեղեկություններով, նա ՀՀ իշխանություններին փոխանցել է, որ չի բացառվում՝ «բրյուսել յան փաթեթում» որոշակի փոփոխություններ իրականացվեն՝ կոնկրետ չմասնավորեցնելով, թե ինչի մասին է խոսքը։

Մեզ տեղեկացրեցին, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչն առանձին քննարկում է ունեցել նաև խորհրդարանի իշխանական խմբակցության հետ և նշել, որ գուցե հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնագրին ընդառաջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու անհրաժեշտություն առաջանա, ինչը կարող է դառնալ ՀՀ-ում այդ թեմայի շուրջ իբր «հանրային կոնսենսուսի» վկայության ատրիբուտ։ Մեր տեղեկություններով, այդ հարցը ոչ այնքան միանշանակ է ընդունվել իշխող ուժի ներկայացուցիչների կողմից։

Նրանք Կլաարին փոխանցել են թեմայի շատ զգայուն լինելը, ակնարկել, որ առկա է հանրային կոշտ արձագանք, և թեմայի հետ կապված քննարկումները կարող են բարդություններ առաջացնել: Եվրոպացի դիվանագետը, սակայն, նշել է, որ գիտակցում է խնդրի խոցելիությունը, բայց ժողովրդավարության տեսանկյունից կարևոր գործընթաց է, ուստի պետք է պատրաստ լինել նաև նման հնարավոր քննարկումների։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան