Ներքին 4 տարի առաջ - 22:31 08-10-2022

ԿԸՀ աշխատակազմում փոփոխություններ են սպասվում․ ովքեր կընտրվեն ԿԸՀ նախագահի տեղակալ եւ քարտուղար

Ինչպես հայտնի է, ԿԸՀ անդամների պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 11-ին, այդ օրվանից արդեն ԿԸՀ նորընտիր անդամները կանցնեն իրենց պաշտոնական լիազորությունների կատարմանը։

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 11-12-ին նախատեսված է ԿԸՀ նիստ, որի օրակարգում ԿԸՀ նախագահի տեղակալի եւ քարտուղարի ընտրությունն է։

ԿԸՀ նախագահի տեղակալ կընտրվի Նունե Հովհաննիսյանը՝ որպես Վահագն Հովակիմյանի օգնական։ Տեղակալն առանձնապես լիազորություններ չունի, նախագահի բացակայության ժամանակ միայն փոխարինում է վերջինիս։

ԿԸՀ քարտուղարի պաշտոնում կվերընտրվի Արմեն Սմբատյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 11 տարի։ Ենթադրելի է, որ վերջինս շարքային անդամի կարգավիճակով չէր մնա ԿԸՀ-ում։

Առհասարակ, ԿԸՀ հին կազմից երեք թեկնածուի վերընտրման պատճառն այն է, որ իշխանությանը տարբեր խողովակներով հասկացրել են, որ իրենց թեկնածուներով չեն կարողանալու ընտրություններ կազմակերպել։

ԿԸՀ աշխատակազմում եւս փոփոխություններ են սպասվում, մասնավորապես՝ աշխատակազմի ղեկավարը, ով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի սանիկն է, կհեռանա։ Կհեռանան նաեւ այլ աշխատակիցներ, ովքեր անթաքույց վատ վերաբերմունք ունեն այս իշխանությունների հանդեպ եւ չեն թաքցնում դա, ընդհուպ սոցցանցերում ակտիվ գրառումներ, մեկնաբանություններ են անում նորընտիր նախագահի եւ նրա քաղաքական թիմի մասին։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում