«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր խորհրդարանը կառավարության առաջարկով արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն է։ Թե ինչով է հրատապ այս նախագծի ընդունումն արտահերթով՝ հաշվի առնելով այն, որ հաջորդ շաբաթ հերթական նիստն է գումարվելու, դժվար է ասել:
Ասում են՝ այն ԹՐԻՓՓ-ն արժեւորելու նպատակ է հետապնդում։ Բանն այն է, որ առաջարկվող նախագիծը վերաբերում է ԹՐԻՓՓ-ին, ավելի ճիշտ՝ Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերությունների նկատմամբ օրենքի որոշ դրույթների կիրառման առանձնահատկություններ սահմանելուն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։