Կիևում տարհանման նախապատրաստական գործընթաց առայժմ չի իրականացվում․ Ուկրաինայում ՀՀ դեսպանություն
copy image url

Կիևում տարհանման նախապատրաստական գործընթաց առայժմ չի իրականացվում․ Ուկրաինայում ՀՀ դեսպանություն

Արտաքին 2 տարի առաջ - 17:45 07-11-2022
Կիևում իրավիճակն այս պահին հանգիստ է։ Մոտ մեկ շաբաթ է, ինչ ռմբակոծություն չի գրանցվել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչը։

Անդրադառնալով քաղաքում էլեկտրականության հետևանքով բնակիչների տարհանման հնարավոր գործողություններին՝ նա ասաց, որ այդ տարբերակը դիտարկվում է, սակայն, այդ ուղղությամբ այս պահին որևէ աշխատանք չի տարվում։

«Կիևն աշխատում է, ապրում է՝ ինչպես որ եղել է։ Ուղղակի հոսանքազրկումներ մշտական լինում են։ Գիտեք, որ վերջին 2-3 շաբաթվա մեջ վնասվել են տարբեր էլեկտրացանցեր։ Այդ պատճառով են այդ հովհարային անջատումները տեղի ունենում»,-ասաց նա։

Դեսպանության ներկայացուցչի խոսքով՝ թե այս պահին մոտավորապես որքան հայ բնակիչ է մնացել երկրում՝ հստակ ասել հնարավոր չէ, քանի որ տեղի մեծաթիվ բնակիչներ են լքում երկրի սահմանները։ Սա, իր խոսքով, անհնար է դարձնում որևէ ցուցանիշ կազմելը։

Անդրադառնալով հատկապես տեղի հայ բնակչության հնարավոր տարհանման ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքներին՝ Ուկրաինայի դեսպանության աշխատակիցը խորհուրդ տվեց դիմել ՀՀ Արտաքին գործերի նախարարություն։

«Այդ հարցերի համար ճիշտ կլինի դիմել ԱԳՆ մամուլի ծառայություն ու այդ հարցումը մեզ ուղղել իրենց միջոցով»,-ասաց նա։

Այդ հարցերը ճշտելու և դեսպանության հայտնած տեղեկությունները հրապարակելու թույլտվության համար Oragir.News-ը մի քանի ժամ շարունակ փորձում էր կապ հաստատել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հետ։

Արտաքին գերատեսչության լրատվության բաժնի պատասխանատուի հետ կապ հաստատելու փորձեր են արվել թե՛ բազմաթիվ հեռախոսազանգերի, և թե՛ հաղորդագրության միջոցով։ Ինչպես և նախկինում արձանագրված բազմաթիվ դեպքերում՝ այսօր ևս, Վահան Հունանյանի հեռախոսն անջատված էր, հաղորդագրությունն էլ մնաց անպատասխան։ Ինչևէ, ավելի վաղ դեսպանությունից մեզ նաև հայտնել էին, որ տեղի հայ բնակիչները մշտապես կապի մեջ են դեսպանության հետ։

«Մեզ հետ մշտական կապի մեջ են, մշտապես դիմում են։ Մենք ճանապարհներն ասում ենք, թե ուր կարող են գնալ վիզայով ու առանց վիզայի։ Շատ մարդիկ ունեն անձնագրերի խնդիր։ Լուծում են այդ խնդիրները։ Դա մշտական գործընթաց է, որը եղել է մինչև պատերազմը, կա նաև հիմա»,- ասաց նա։

Դեսպանությունից հայտնեցին, որ տեղի հայ բնակիչների մոտ խուճապային տրամադրություններ չկան։ Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ վնասվել է քաղաքին էլեկտրաէներգիա մատակարարող կառույցների մոտ 40%-ը։

Քաղաքում վերջին շրջանում անընդհատ հոսանքազրկումներ են տեղի ունենում։ Նա ասել է, որ իրավիճակի վատթարցաման արդյունքում ստիպված կլինեն սկսել տեղի մոտ 3 մլն բնակիչների տարհանման գործընթաց։ Այդուհանդերձ, դեռևս փորձ է արվում խուսափել տարհանման տարբերակից։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

13:52 Չէ՞ որ պետք է շեֆին գոհացնել․ ՔՊ-ականին վշտացրել է Վերջին զանգի ժամանակ Արցախին անդրադարձը
18:48 Տիգրանի դեպքից հետո երեխեքին գետին մոտ չեն թողնում․ Մարմարիկում սուգ է
18:32 Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը
18:17 Մինչ ինձ նվաստացնում էին, ես զբաղված էի գործով՝ իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար․ Աննա Հակոբյան
16:00 Հասարակությունը բաժանում են հարուստների և աղքատների. հերոսի մայրը՝ զինծառայության օրինագծի մասին
17:34 16-ամյա աղջիկներ են մահացել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում քառանիվի ինքնավթարից
20:22 Թուրքիայում խուճապ է. Հնդկաստանի բոյկոտի պատճառով երկիրը կարող է 400 մլն դոլար կորցնել
14:04 ԿԳՄՍՆ-ի հանկարծակի որոշումը, Նալբանդյանի կասկածելի գործարքները, Քոչարյանը մեկնել է Մոսկվա, փնտրվում է թեկնածու․ Մամուլ
14:53 Փաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել է 
19:04 Թաիլանդում ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել