Արտաքին 59 րոպե առաջ - 14:12 04-10-2026

Իրանը բաց է բանակցությունների համար, բայց կպատասխանի ԱՄՆ–ի հարվածներին

Իրանը բաց է բանակցությունների համար, բայց վճռական կպատասխանի ԱՄՆ–ի նոր հարվածներին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Եթե մեր թշնամիները կրկին ցանկանան գնալ ռազմական առճակատման ճանապարհով, մեր պատասխանը կլինի ավելի հզոր, քան նախկինում, մենք կպաշտպանվենք ավելի մեծ ուժով, քան անցյալում։ Իսկ եթե նրանք դիվանագիտական ուղիներ փնտրեն, մենք առաջվա պես պատրաստ ենք հասնել արդար և արժանապատիվ լուծման՝ այս պատերազմը դադարեցնելու համար»,- նշել է նա։