Արտաքին 1 տարի առաջ - 12:55 27-10-2024

Իրանը չպետք է սխալվի և պատասխանի Իսրայելի հարվածներին. Պենտագոն

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Իրանի պատասխան հարվածն Իսրայելին սխալ կլինի: Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ: Փոխանցում է Tert.am-ը։

Օսթինn իսրայելցի իր պաշտոնակից Յոավ Գալանտի հետ զրույցում հույս է հայտնել, որ Իրանը զերծ կմնա իսրայելական հարվածներին պատասխանելուց, քանի որ դա Թեհրանի կողմից «սխալ» կլինի:

Բացի այդ, Օսթինն ընդգծել է, որ Իսրայելի վերջին հարձակումը պետք է նշանավորի երկու երկրների միջև փոխադարձ հարվածների ավարտը։

Նախօրեին Իրանը հայտարարել էր, որ համարժեք պատասխան կտա հոկտեմբերի 26-ի գիշերն Իսրայելի կողմից իր տարածքին հասցված հարվածներին: Իսրայելի բանակը հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ի գիշերը «նպատակային և ճշգրիտ» հարվածներ է հասցրել Իրանին, ինչն արվել է ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի զանգվածային հրթիռային հարձակմանը:

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը
13:00 Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման արդյունքը. ՀԷՑ-ի հասույթը նվազել է 4.2 միլիարդ դրամով