Արտաքին 33 րոպե առաջ - 21:41 15-10-2026

Ֆրանսիացի առաջնորդը պահանջել է դադարեցնել ԵՄ աջակցությունը Թուրքիային

Ֆրանսիայի «Ազգային միավորում» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը պահանջել է դադարեցնել Եվրամիության (ԵՄ) կողմից Թուրքիային տրամադրվող աջակցությունը և այդ երկրի անդամակցությանը նախապատրաստող քաղաքականությունը։

Ֆրանսիայում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու ամենաբարձր շանսերն ունեցող Լը Պենն այս մասին հայտարարել է Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը գերազանցում է իր լիազորությունները։ Լը Պենը նշել է, որ Ֆրանսիան չի ընդունի դիվանագիտական լիազորությունների իրականացումը հանձնաժողովի կողմից, առավել ևս ռազմական և հետախուզական ոլորտներում դերակատարության ստանձնումը։

Ermenihaber