Արտաքին 3 տարի առաջ - 15:00 12-07-2023

ՆԱՏՕ-ն Իրանին հորդորում է դադարեցնել ռազմական աջակցությունը Ռուսաստանին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ՆԱՏՕ-ի անդամ երկրները Իրանի Իսլամական Հանրապետությանը կոչ են արել դադարեցնել Ռուսաստանի Դաշնությանը ցուցաբերվող ռազմական աջակցությունը՝ հատկապես իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։ Այս մասին նշում է նախօրեին Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների գագաթաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։

Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդներն ընդգծել են, որ Իրանի աջակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին ազդում է եվրատլանտյան անվտանգության վրա։

«Մենք կոչ ենք անում Իրանին դադարեցնել ռազմական աջակցությունը Ռուսաստանին՝ հատկապես անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, որոնք օգտագործվում են կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակվելու և բազմաթիվ քաղաքացիական զոհերի պատճառ դառնալու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Դաշինքը միևնույն ժամանակ խորը մտահոգություն է հայտնել «դաշնակցային տարածքում Իրանի չարամիտ գործողությունների» կապակցությամբ։

«Մենք նաև կոչ ենք անում Իրանին զերծ մնալ ապակառուցողական գործողություններից, ինչպես նաև բաց ջրերում նավերի առևանգումից ու կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովման գործում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախորդ տարի աշնանից Ուկրաինայի իշխանությունները և նրա արևմտյան դաշնակիցները պնդում են, որ Իրանը Ռուսաստանի Դաշնությանը անօդաչու թռչող սարքեր է մատակարարում, որոնք այդ երկիրն օգտագործում է ուկրաինական ենթակառուցվածներին հարվածելու համար։ Իրանական կողմը կտրականապես հերքում է այս մեղադրանքները՝ նշելով, որ պատերազմող կողմերից որևէ մեկին սպառազինություն չի մատակարարում, քանի որ դա նպաստում է պատերազմի շարունակմանը, ինչին ինքը դեմ է։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին

Ձեզ գուցե հետաքրքրի