Ուղիղ եթեր
Ներքին 54 րոպե առաջ - 12:37 30-10-2026

Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Նարեկ Կարապետյան

Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը»։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«ՔՊ-ին աաջակցելու և Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցում Ադրբեջանի նախագահին երաշխավորի դեր վերապահելու մոտեցումն անընդունելի է։ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող լինել հարևան երկրի ղեկավարի որոշման արդյունք։ Ալիևյան Սահմանադրությունը Հայաստանում անցնել չի կարող։ Չի կարող հարևան երկրի ղեկավարը որոշել մեր Սահմանադրությունը։ Մենք ժողովրդի, պետականության, երկրի մասին ենք խոսում, մենք խաղալիք չենք, որ իրենք մեզ խաղացնեն»,- ասաց Կարապետյանը։