Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 02:05 22-09-2023

«Բեռլինը վճռականորեն դատապարտում է Բաքվի ռազմական հարձակումը և կոչ անում դադարեցնել ռազմական գործողությունները

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է՝ Ադրբեջանն ընտրել է տեղում ռազմական ուժով իրավիճակ փոխելու ճանապարհը։ Այս մասին Բերբոքն ասել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հարցով կայացած արտահերթ նիստի ժամանակ։

«Բեռլինը վճռականորեն դատապարտում է Բաքվի ռազմական հարձակումը և կոչ անում վերջինիս վերջնականապես և մշտապես դադարեցնել ռազմական գործողությունները: Ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին ստացված տեղեկությունները, սակայն բռնությւոնը պետք է դադարի: Քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ամբողջական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը»,- ասել է Բերբոքը:

Նա շեշտել է, որ Ղարաբաղից հայերի հարկադիր արտագաղթն անընդունելի է:

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտնել է՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չպետք է դրվի հարցականի տակ:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն ամիսներ շարունակ շրջափակման մեջ է պահել Լեռնային Ղարաբաղը: Բերբոքի խոսքով՝ Բաքուն, որը հավաստիացնում էր, որ ձեռնպահ կմնա ուժի գործադրումից, խախտեց իր խոստումը: Գերմանիայի ԱԳ նախարարը շեշտեց Լաչինի միջանցքը բաց պահելու կարևորությունը:

Միևնույն ժամանակ, Բերբոքն ընդգծել է. «Որևէ երկիր չպետք է օգտագործի այս իրավիճակը՝ Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու նպատակով»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է