Արտաքին 1 ամիս առաջ - 13:22 15-10-2026

Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև

Բաքվի ղեկավարը կրկին մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ի հասցեին՝ նշելով, թե իբր «նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում, իսկ նրանց տանկերը ցուցադրված են Ռազմական ավարների պուրակում»։

Այս մասին Ալիևը հայտարարել է Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Նրանք, ովքեր ժամանակին սպառնում էին տանկերով հասնել Բաքու և գրավել քաղաքը, այժմ ադրբեջանական բանտերում ադրբեջանական թեյ են խմում, մինչդեռ նրանց տանկերը ցուցադրված են Ռազմական ավարի պուրակում։

Այս հարցը համաշխարհային նշանակություն ունի, և հենց այդ պատճառով եմ ես այն առանձնահատուկ ընդգծել։

Եթե «Հայաստանի նկատմամբ ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին՝ օկուպացիայի, ցեղասպանության և էթնիկ զտումների համար», Ադրբեջանին ստիպված չէր լինի մարտի դաշտում ջարդել «հայկական ֆաշիզմի ողնաշարը»։ Պատերազմը մեր ընտրությունը չէր. «այն մեզ պարտադրվեց Հայաստանի կողմից»»։

Ամենից շատ դիտված

22:31 Գյումրիում պայթյունի հետևանքով  45-ամյա տղամարդ է մահացել
19:44 Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը
22:18 Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին․ Նիկոլ Փաշինյան
23:28 Ռուսաստանում ևս կներդրվի IMEI միասնական համակարգ
15:06 Դավիթ Համբարձումյանին կարելի է ճանաչել որպես քաղբանտարկյալ․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
14:35 Փորձ է արվում ձևավորել թերուս հասարակություն, որն ավելի հեշտ է կառավարվում. Նարինե Դիլբարյանը՝ բուհ ընդունվելու նախագծի մասին
14:41 Նոր Սահմանադրությունը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան՝ իր բովանդակությամբ. Ռոբերտ Քոչարյան
15:04 Հույս ունենք՝ 2027-ին նոր միջnւկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Փաշինյան
20:16 Բրյուսովի համալսարանի ավելի քան 3000 ուսանող է ստորագրել բուհերի միավորման դեմ
20:47 Տիգրան Գաբրիելյանը կնշանակվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար