Երևանի Բյուզանդի փողոցում ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ հերթական միջադեպն է տեղի ունեցել․ քաղաքացին ընկել է մոտ 12 մետր բարձրությունից։
Oragir.News-ի հետ զրույցում դեպքի ականատեսը պատմել է, որ բետոնատար մեքենայի վարորդը բետոնը դատարկելուց հետո իջել է մեքենայից՝ բաքը լվանալու նպատակով, սակայն ընկել է փոսի մեջ։
«Բետոնը դատարկելուց հետո մեքենայի բաքը պետք է պարտադիր լվանալ, որպեսզի բետոնի մնացորդները ներսում չքարանան։ Մեքենան կանգնած է եղել, վարորդն իջել է՝ բաքը լվանալու, և ընկել փոսի մեջ։ Նրան տեղափոխել են «Հերացի» հիվանդանոց, սակայն նրա առողջական վիճակի մասին տեղեկություն չունեմ»,- նշեց ականատեսը։
Նրա խոսքով՝ դեպքի վայրում բաց հատված է եղել, իսկ անկման բարձրությունը, իր գնահատմամբ, մոտ 12 մետր է։
Մանրամասները տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան