Ներքին 38 րոպե առաջ - 17:15 15-10-2026

Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է

Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է: Այս մասին Тert.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրեսնգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 1 անձ ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ երեկ երեխան ինքնագլորով բախվել էր «Lexus»-ին և նրա կյանքը փրկել չէր հաջողվել: