Ներքին 1 ամիս առաջ - 17:06 04-10-2026

Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում․ «Ուժեղ Հայաստան»

Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ,
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։

Դարեր շարունակ Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովրդի կողքին ապրող և արարող ազգային փոքրամասնությունների համայնքները մեր երկրի հասարակական կյանքի անբաժանելի մասն են։ Նրանց մշակույթը, լեզուն, ավանդույթներն ու ինքնատիպությունը մեր երկրի բազմազանության և հարստության կարևոր բաղադրիչներն են։

Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր քաղաքացու ինքնության ազատ արտահայտման և պահպանման հնարավորությունը, ինչպես նաև ազգային ու մշակութային ավանդույթների նկատմամբ հարգանքը, ուժեղ և համերաշխ պետության կարևոր հիմքերից են։

Մենք բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունն ու ներդրումը Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և պետականության ամրապնդման գործում։

‹‹Ուժեղ Հայաստան›› կուսակցությունը կարևորում է նաև մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների կրթական, մշակութային, կրոնական իրավունքների պաշտպանությունը՝ հանուն մեր ընդհանուր հայրենիքի խաղաղ, ուժեղ և բարեկեցիկ ապագայի։

Շնորհավորում ենք Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով

Ձեզ գուցե հետաքրքրի