Արտաքին 2 տարի առաջ - 14:59 03-10-2024

Բարձր ենք գնահատում Բեռլինի ներգրավվածությունը Հարավային Կովկասում անվտանգության հաստատման գործընթացում. Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 2-ին մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի` Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել տոնի առթիվ՝ նշելով, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն մշակութային և տնտեսական համագործակցության երկարամյա պատմություն, ինչն էլ հանգեցրել է երկու ժողովուրդների ամուր բարեկամությանը:

«Այսօր ուրախությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերություններն ամրապնդվում և խորանում են քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ու մի շարք այլ կարևոր բնագավառներում»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

«Բարձր ենք գնահատում նաև Բեռլինի ներգրավվածությունը Հարավային Կովկասում անվտանգության հաստատման գործընթացում։ ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում գերմանացի դիտորդների մասնակցությունն ընդգծում է Գերմանիայի հանձնառությունը մեր տարածաշրջանում կայունության հաստատման և խաղաղության ապահովման հարցում»,- նշել է փոխվարչապետը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստան-Գերմանիա միջպետական ջերմ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունն էլ առավել կամրապնդեն կապը բարեկամ երկրների միջև:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր

Ձեզ գուցե հետաքրքրի