Ներքին Միտք 1 ամիս առաջ - 17:28 04-10-2026

«Քննիչ հանձնաժողովի» միջոցով Հայ Եկեղեցու «հարցերը լուծելու» գաղափարը «կրկնակի պղծություն» է. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

Դե-ֆակտո խորհրդարանում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իր հալածանքը նորովի շարունակելու բացահայտ նպատակով։

Դե ինչ։ Դե-ֆակտո վարչապետը շարունակում է բոլորիս թելադրել իր օրակարգը, իսկ ընդդիմությունը դեռևս չի կարողանում այդ օրակարգին հակադրել ի՛ր օրակարգը, ավելի ճիշտ՝ դե-ֆակտո վարչապետին վարած քաղաքականությունը սկզբունքորեն չընդունող հարյուր-հազարավոր քաղաքացիների պահանջը սպասարկող օրակարգ։

Ու քանի դեռ չկա այլընտրանքային օրակարգ (հուսով եմ՝ ԴԵ՛Ռ չկա), ստիպված ենք արձագանքել նիկոլական օրակարգին։ Եվ «քննիչ հանձնաժողովի» միջոցով Հայ Եկեղեցու «հարցերը լուծելու» գաղափարը ես ոդակում եմ որպես «կրկնակի պղծություն»։

«Առաջին պղծությունը» հոգևորի դաշտում է։ Ոչ մի արտաքին կառույց իրավասու չէ քննել Հայ Եկեղեցու հարցերը։ Սա սկզբունք է։ Եվ դե-ֆակտո քննիչ հանձնաժողովի ստեղծման փաստն ինքնին ոտնահարում՝ պղծում է այդ սկզունքը։ Որքան էլ քարոզչական «նախաճաշ-մախաճաշ» կազմակերպի ռեժիմը՝ փորձելով իր օրակարգի համար ստանալ միջազգային լեգիտիմություն, միևնույն է, անհնար է քողարկել ակնհայտը - արևմտյան մոդելի պետությունը ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ միջամտել Եկեղեցու ներքին հարցերին։ Վերջակետ։

«Երկրորդ պղծությունը» վերաբերում է ինքնին «քննիչ հանձնաժողովի» գաղափարին։

Պառլամենտարիզմի տեսության մեջ այն մտահղացվել և հետագայում սահմանադրական ամրագրում է ստացել՝ որպես ընդդիմությա՛ն գործիք։ Որպես իշխանությա՛նը սահմանափակող գործիք։

Իսկ դե-ֆակտո մեծամասնությունն այն այժմ օգտագործում է իր բուն նշանակությանը հակասող նպատակով, և այդ փաստն ինքնին նենգափոխում-պղծում է ժողովրդավարական այդ ինստիտուտի բուն գաղափարը։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
11:00 Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության նիստ է ընթանում. ՈւՂԻՂ
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի