Արտաքին 3 տարի առաջ - 12:21 06-11-2022

Կիևի իշխանությունները դիտարկում են մայրաքաղաքի շուրջ 3 միլիոն բնակչի տարհանման հնարավորությունը` էլեկտրամատակարարման համակարգը կորցնելու դեպքում

Կիևի իշխանությունները դիտարկում են Ուկրաինայի մայրաքաղաքի շուրջ 3 միլիոն բնակչի տարհանման հնարավորությունը՝ էլեկտրաէներգիայի ամբողջական անջատման պարագայում։ Այս մասին շաբաթ օրը The New York Times-ին տված հարցազրույցում հայտնել է Կիևի վարչակազմի անվտանգության ծառայության ղեկավար Ռոման Տկաչուկը։

«Մենք կարող ենք կորցնել մեր ամբողջ էլեկտրամատակարարման համակարգը», - գրում է թերթը։ Այս դեպքում, առնվազն 12 ժամ առաջ պաշտոնյաները ծառայություններից ծանուցում կստանան, որ ցանցը խափանման եզրին է: «Մենք կսկսենք մարդկանց տեղեկացնել և խնդրել, որ հեռանան»,- ասել է Տկաչուկը։

Կիևը զուգահեռ պատրաստվում է նաև ձմռանը։ Կառուցվել է 1000 ջեռուցման ապաստարան, որոնց մեծ մասը տեղակայված է ուսումնական հաստատություններում։ Տկաչուկը թերթին ասել է, որ այս պահին քաղաքում էլեկտրաէներգիայի հետ կապված իրավիճակը կառավարելի է։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում