Ներքին 3 տարի առաջ - 11:40 29-09-2022

Փոխնախարարը՝ ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրվելու համար ստաժը չբավարարելու լուրերի մասին

Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին առաջադրել են որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածություններ:

Հայտարարությունից հետո մամուլում տեղեկատվություն տարածվեց, թե արդարադատության փոխնախարար, ԲԴԽ անդամի թեկնածու Երանուհի Թումանյանցի մասնագիտական ստաժը չի բավարարում, և վերջինս, իբրև չի կարող առաջադրվել որպես թեկնածու:

Մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեցինք փոխնախարար Երանուհի Թումանյանցի հետ, վերջինս արձագանքելով մամուլի հրապարակումներին, ասաց. «Շնորհակալություն հարցի համար: Նախ` ցանկանում եմ նշել, որ գովելի է լրատվամիջոցների՝ այդչափ մանրակրկիտ աշխատանքի կատարումը, սակայն, այս դեպքում կարծում եմ վրիպել են: Ցանկանում եմ ընդգծել, որ իմ աշխատանքային գործունեության մեկնարկը եղել է 2006 թվականից ինչի մասին նշված է նաև արդարադատության նախարարության կայքէջում»:

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև