Մելիտոպոլում, որը վերահսկվում է ռուս զինվորականների կողմից, սկսել են ռուսական անձնագրեր տրամադրել։ Այս առիթով նույնիսկ քաղաքում մի ամբողջ արարողություն է տեղի ունեցել: Ճիշտ է, չի նշվում, թե քանի հոգի են ցանկացել գալ անձնագիր ստանալու։
Հիշեցնենք, որ Պուտինը մայիսի վերջին հրամանագիր էր ստորագրել Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին պարզեցված ընթացակարգով Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին։