Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 16:42 04-05-2021

Վրաստանում պատվաստվածները կունենան «կանաչ անձնագրեր»

Վրաստանի կառավարությունը ակտիվորեն աշխատում է կորոնավիրուսի պատվաստումների ամբողջական ընթացքն ավարտած քաղաքացիների, այսպես կոչված, «կանաչ անձնագրերի» մշակման վրա: Այս մասին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառական շտաբի պետ Գեորգի Գիբրաձեն:

Ինչպես հաղորդում է «Sputnik Georgia»-ն, ակտիվ աշխատանքներ են տարվում նման փաստաթղթերի մշակման ուղղությամբ: Դրանք կտրվեն պատվաստումների ամբողջական ընթացքից հետո: Այս հարցը մոտ ապագայում կներկայացվի միջգերատեսչական համակարգող խորհրդին: Համաձայն խորհրդի սահմանած ձևաչափի՝ պատվաստումների ամբողջական ընթացքն անցնողների համար կգործեն մի շարք առավելություններ։

Ապրիլին Վրաստանը հայտարարել էր պատվաստման անձնագրեր տրամադրելու մասին: Փաստաթուղթը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին: ԵՄ-ում ևս նախատեսված է ներդնել COVID-ի պատվաստման անձնագրային համակարգ՝ երկրների միջև տեղաշարժը հեշտացնելու համար:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան