Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:59 19-12-2021

Ավստրիա կարող են մուտք գործել միայն պատվաստվածները և PCR թեստի բացասական պատասխան ունեցողները

Դեկտեմբերի 20-ից «Օմիկրոն» շտամի տարածման պատճառով Ավստրիան թույլատրում է մուտքը միայն պատվաստվածներին և COVID-19-ի բացասական PCR թեստ ունեցողներին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է երկրի ԱԳՆ-ն։

«Դեկտեմբերի 20-ից բոլոր երկրներից մուտքի համար պարտադիր 2P+ կանոն է մտցվում (պատվաստված, հիվանդացած և ապաքինված կամ բացասական PCR թեստ- Oragir.news): Թեստի բացասական արդյունքի բացակայության դեպքում անհապաղ կարանտին է պահանջվում»,- ասված է հայտարարության մեջ։

Կանոնը չի ազդում պատվաստումների ուժեղացուցիչ դոզան ունեցողների, հղիների, պատվաստանյութի հակացուցումներ ունեցողների, տարանցիկ ուղևորների, դպրոցականների և միջազգային կազմակերպություններում աշխատելու եկածների վրա։ Մուտք գործելու համար նրանց համար դեռևս բավական է միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք ցույց տալ։

Ավստրիայի և Եվրամիության մնացած քաղաքացիները, ովքեր չեն պատվաստվել և չեն ունեցել կորոնավիրուս, պետք է լրացնեն էլեկտրոնային գրանցումը և համապատասխանեն 10-օրյա կարանտինին։ Մուտքի համար PCR թեստի վավերականության ժամկետը չպետք է գերազանցի 72 ժամը: Անգոլան, Զամբիան և Մալավին ավելացել են այն երկրներին, որտեղ տարածվում են կորոնավիրուսային տարբերակները։

Ավստրիայում այս պահին հաստատվել է «Օմիկրոն» կորոնավիրուսային շտամով վարակման 75 դեպք։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ