Դավիթ Զիրոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ։
Դավիթ Մկրտչի Զիրոյանի կենսագրությունը
Ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Կամո քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2025-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ,
2023-2025թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
2021-2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ,
II-V.2021թ. - ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչ,
2012-2021թթ. - «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գավառի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի իրավախորհրդատու։
Կրթություն
2013 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2015 թվականին՝ նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
2010-2012թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: