ՏԻՄ ընտրություններում 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 7-10-ով Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են ՆԳՆ-ն հերքել է Սևանի գործող համայնքապետի նախընտրական շտաբի պետին բերման ենթարկելու մասին լուրը․Pastinfo.am Տավուշում բախվել են «ԳԱԶ 2410»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա վիրավոր․ Shamshyan.com Սպիտակում ընտրողները չեն գտել իրենց անունները ընտրացուցակներում․ դիտորդներն այլ խախտումներ ևս արձանագրել են․ azatutyun.am «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին թույլ չեն տվել մասնակցել քվեարկությանը․ Գոհար Մելոյան 2018 թվից Հայաստանում ճնշումներ չեն եղել և չեն էլ լինելու. Շիրակի մարզպետը՝ ընդդիմադիր թեկնածուին Մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է արել, աշխատավարձերն էլ բարձրացրել են․ «Անկախ դիտորդ» Խախտումներ չեն եղել, բայց ընտրողների վրա ճնշումներ են գործադրվել. ընդդիմադիր թեկնածու
Արտաքին 4 տարի առաջ - 17:18 09-04-2022

Պուտինն ու Ալիևը խոսել են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների արդյունքները: Ընդ որում, ընդգծվել է անհրաժեշտությունը՝ լիարժեքորեն կյանքի կոչելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները, ինչպես նաև ակտիվացնելու տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի զարգացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Քննարկվել են հարցեր՝ կապված ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ամենից շատ դիտված

22:31 Գյումրիում պայթյունի հետևանքով  45-ամյա տղամարդ է մահացել
22:18 Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին․ Նիկոլ Փաշինյան
11:30 Տիգրան Արզաքանցյանը գնացել է Մերգելյան ինստիտուտ, իսկ նրա կոնյակները՝ Հարկադիր
23:28 Ռուսաստանում ևս կներդրվի IMEI միասնական համակարգ
15:00 Ուտելու նուրբ արվեստը. 899 մլն դրամը դարձել է 1 մլրդ 847 մլն դրամ
19:35 Այսօր, ինչպես 106 տարի առաջ, Ադրբեջանին վերապահված է հայկական ու վրացական պետականությունների չեզոքացման դերակատարությունը. Հայկ Դեմոյան
19:46 «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին թույլ չեն տվել մասնակցել քվեարկությանը․ Գոհար Մելոյան
15:38 Ուկրաինան պատրաստ է դադարեցնել կրակը ռազմաճակատի ներկայիս գծի երկայնքով. Զելենսկի
13:11 Զելենսկին քննադատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Թրամփի դիրքորոշումը
09:38 Ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. Նիկոլ Փաշինյան