Արտաքին 4 տարի առաջ - 23:30 18-03-2022

Բանակցություններ. ուկրաինական կողմի տարբերակ

Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին որոշ ժամանակ առաջ իր հայտարարություններում ասել էր, որ կողմերի դիրքորոշումները մոտեցել են, և դա ներառում է «Ուկրաինայի չեզոք կարգավիճակը»։ Բայց այժմ համացանցում է հայտնվել ուկրաինական պատվիրակության ղեկավար Միխայիլ Պոդոլյակի թվիթը:

Նա գրում է, որ «ռուսական կողմի հայտարարություններն ընդամենը նրանց պահանջատիրական դիրքորոշումն են» (ուռճացված պահանջներ, որոնք առաջ են քաշվում բանակցությունների սկզբում հետագա զիջումների համար)»։ «Այս բոլոր հայտարարությունները, ի թիվս այլ բաների, ուղղված են ԶԼՄ-ներում լարվածության սրմանը։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ զինադադար, զորքերի դուրսբերում և անվտանգության կայուն երաշխիքներ՝ կոնկրետ բանաձևերով»,- ընդգծում է նա (նկատի ունի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Ռուսաստանի հարձակման դեպքում)։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ

Ձեզ գուցե հետաքրքրի