Արտաքին Միտք 8 ամիս առաջ - 20:34 04-02-2026

Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ թե ընթանում են բանակցություններ, այլ շփումներ բանակցություններ անցկացնելու մասին. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է.

Այս պահին Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ թե ընթանում են բանակցություններ, այլ շփումներ բանակցություններ անցկացնելու մասին։

Դատելով առկա տեղեկատվական արտահոսքերից՝ պաշտոնական Թեհրանն այս փուլում ձգտում է հնարավոր բանակցությունները սահմանափակել նախ՝ բացառապես Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի և հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ օրակարգով, չանդրադառնալով ո՛չ հրթիռային ծրագրին, ո՛չ էլ տարածաշրջանային իրանական արբանյակ ուժերի խնդրին, երկրորդը՝ այդ բանակցությունները վարել միայն երկկողմ՝ Իրան-ԱՄՆ ձևաչափով, բացառելով այլ տարածաշրջանային դերակատարների մասնակցությունը և երրորդը՝ դրանք անցկացնել ոչ թե Ստամբուլում, այլ Օմանի մայրաքաղաքում, Թուրքիային լրացուցիչ կշիռ հաղորդելը բացառելով, և բանակցությունները դարձնելով անցյալ տարի 12-օրյա պատերազմից առաջ տեղի ունեցած Իրան-ԱՄՆ բանակցային ընդհատված գործընթացի հերթական փուլ։

Թե որքանով Իրանին կհաջողվի հասնել այս նպատակներին, պարզ կլինի առաջիկա օրերին, սակայն ակնհայտ է, որ նույնիսկ աշխարհի ամենահզոր գերտերության ռազմական մշտական սպառնալիքի պայմաններում իրանցիներն իրականացնում են դիվանագիտական այնպիսի հաշվարկված և բարդ աշխատանք, որը միտված է նաև բանակցություններից առաջ ապահովելու այս երկրի հեռագնա կենսական շահերը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան