Արտաքին 15 րոպե առաջ - 23:48 16-11-2026

Ուկրաինայի և Մոլդովայի ապագան կապված է ԵՄ-ի հետ. Անտոնիո Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանների պետությունների ապագան կապված է ԵՄ-ի հետ։

Այս մասին Կոշտան հայտարարել է երկուշաբթի օրը Բրյուսելում Եվրամիության ընդլայնման վերաբերյալ ֆորումում։

«Ընդլայնումը բեռ չէ, այլ ներդրում մեր կոլեկտիվ և համատեղ բարգավաճման մեջ։ Այն հնարավորություններ է ստեղծում Միության քաղաքացիների և բիզնեսների համար, ընդլայնում է մեր շուկաները, ամրապնդում մեր սոցիալական մոդելը և բարելավում է համաշխարհային ցնցումներին արձագանքելու մեր կարողությունը», – ասել է նա։

Միաժամանակ, Կոշտան ընդգծել է, որ «անդամակցության գործընթացը պետք է մնա արդար, հետևողական և արժանիքների վրա հիմնված»։