Ռուսաստանի Էներգետիկ շուկայի կարգավորման վարչությունը (EPDK) տվյալներ է հրապարակել 2026-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի կողմից դեպի Թուրքիա խողովակաշարերով իրականացված բնական գազի մատակարարումների վերաբերյալ։
Նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գազամատակարարումը նվազել է 18.2%-ով՝ կազմելով 13.1 մլրդ խմ։
Սեպտեմբերին Թուրքիան «Թուրքական հոսք» (TürkAkım) և «Կապույտ հոսք» (Mavi Akım) գազատարներով Ռուսաստանից ներմուծել է ընդհանուր առմամբ 968 մլն խորանարդ մետր բնական գազ։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը նախկինում Ռուսաստանից բնական գազի գնումների նվազումը բացատրել էր գազի բարձր գնով՝ միաժամանակ նշելով, որ Անկարան չի պատրաստվում դադարեցնել Մոսկվայի հետ պայմանավորվածությունը։
Հիշեցնենք, որ 2025-ի ընթացքում Ռուսաստանից Թուրքիա խողովակաշարերով մատակարարված բնական գազի ծավալը հասել է 21.16 մլրդ խմ։
Ermenihaber