«Ես ոչ ժամացույցն եմ ուզում, ոչ էլ 10 հազար դոլարը, ես ուզում եմ իմ ոսկին։ Եթե պետք լինի՝ մինչև Եվրոպա կգնամ ու կբողոքեմ Հայաստանի Հանրապետությունից»։
Այս մասին
Oragir.News-ին ասել է Սարյան 30, բնակարան 16 հասցեի բնակիչ Անգելինա Ավետյանը՝ պատմելով, որ օգոստոսի 3-ին, երբ տնից բացակայել է, անհայտ անձը ներխուժել է իր բնակարան և գողացել շուրջ 2 կիլոգրամ ոսկյա զարդեր, երկու ֆիրմային ժամացույց և 10 հազար դոլար։
Ավետյանի խոսքով՝ գողացված ոսկեղենը 30 տարվա աշխատանքի արդյունք է եղել։ Դեպքից հետո նա դիմել է իրավապահ տարբեր կառույցների, սակայն նրա պնդմամբ, որևէ շոշափելի արդյունք չկա։ Իրեն շարունակաբար հայտնում են, որ քրեական վարույթը ընթացքի մեջ է։
Բնակիչը դժգոհել է նաև քննության ընթացքից՝ նշելով, որ իրավապահները չեն պարզել՝ ովքեր են մուտք գործել շենք մինչև իր տնից դուրս գալը։ Նրա խոսքով՝ քննիչները փոխվել են, սակայն գործի ընթացքի վերաբերյալ պատասխանը նույնն է մնացել։
Ավետյանը վստահեցրել է, որ չի պատրաստվում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և շարունակելու է պայքարը այնքան ժամանակ, մինչև գողությունը բացահայտվի, իսկ տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերած ոսկեղենը վերադարձվի իրեն։ «Ես որ մտքիս մի բան դնում եմ, անում եմ»,- հավելել է նա։
Տեսանյութ: