Արտաքին 6 րոպե առաջ - 21:44 16-11-2026

Ուշակովը նշել է բանակցություններին ԵՄ-ի մասնակցության պայմանը

Ռուսաստանը Եվրոպայից Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ կառուցողական առաջարկներ ստանալու դեպքում կքննարկի Եվրամիության մասնակցության հարցը բանակցություններին։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Երբ եվրոպացիներից հստակ ազդակ ստանանք, թե իրականում ինչ են նրանք ցանկանում և ինչ կառուցողական ու բովանդակային առաջարկներ կարող են ներկայացնել Ուկրաինայում կարգավորման հաջողության համար, այդ ժամանակ, հավանաբար, կծագի նրանց մասնակցության հարցը»,- նշել է Ուշակովը։