Ներքին 16 րոպե առաջ - 18:42 16-11-2026

Ձերբակալվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՊԵԿ պաշտոնյաներ

Այսօր ձերբակալվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՊԵԿ պաշտոնյաներ, հայտնում է News. am-ը:

«Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 20 մլն ՀՀ դրամի չափով կաշառք ստանալու, տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ ՊԵԿ պաշտոնյաներ»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածներից մեկը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բաժիններից մեկի պետն է: