Արտաքին 11 րոպե առաջ - 18:20 16-11-2026

Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորման ուղիները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորման ուղիները։

Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ագրեսիայի հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված ներկայիս ճգնաժամային իրադրության կարգավորման ուղիները»,- ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Իրանական IRNA գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Արաղչին, որը գտնվում է Իսլամաբադում, Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն և անվտանգություն հաստատելուն ուղղված վերջին քաղաքական և դիվանագիտական ջանքերը։