Արտաքին 3 ժամ առաջ - 14:34 16-11-2026

Էստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը․ Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի արձագանքը

Էստոնիան պատեր է կառուցում, սակայն պատմությունը ցույց է տվել, որ նման գործողությունները երբեք ոչ մի լավ բան չեն բերել դրանք կառուցողներին, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Տալլինի կողմից Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը փակելու որոշմանը։

Ավելի վաղ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան հայտարարել էր, որ կառավարությունը նախատեսում է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցակետերը։

«Էստոնիան պատեր է կառուցում։ Շատ երկրներ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, պատեր են կառուցել, որոնք ոչ մի լավ բան չեն բերել դրանք ստեղծողներին», – ասել է Պեսկովը։