Արտաքին 21 րոպե առաջ - 20:49 16-11-2026

Պուտինը զսպվածություն է դրսևորում Ուկրաինայի հարցում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը զսպվածություն է ցուցաբերում ուկրաինական հակամարտությունում, թեև կարող էր շատ ավելի կոշտ գործել:

«Կարծում եմ՝ նա մի փոքր զուսպ է։ Կարող էր ավելի կոշտ գործել, անկեղծ ասած՝ շատ ավելի կոշտ», - ասել է Թրամփը լրագրողներին։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը կրկին համոզմունք է հայտնել, որ Պուտինը շահագրգռված է ուկրաինական հակամարտության ավարտով: