Արտաքին 4 տարի առաջ - 23:37 16-03-2022

Պուտինը թերագնահատել էր ուկրաինացիներին. Ստոլտենբերգ

Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելով՝ ՌԴ նախագահ Պուտինը թերագնահատել էր ուկրաինացիներին։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ստոլտենբերգը պատասխանել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղվող պատերազմի հնարավոր ավարտի մասին հարցին:

«Նախագահ Պուտինը թերագնահատել է Ուկրաինայի զինված ուժերին, ուկրաինացի ժողովրդի միասնությունը, ինչպես նաև ուկրաինական ղեկավարության տղամարդկությունը: Սա, զուգորդված այն զանգվածային աջակցության հետ, որը ստանում են Ուկրաինայի զինված ուժերը, և որը արդեն երկսր տարիներ ստացել են դաշնակիցներից, ստիպեցին Պուտինին փոխել իր ծրագրերը և գիտակցել, որ իր արագ հաղթանակը՝ Կիևը օրերի ընթացքում վերահսկողության տակ վերցնելու բլից-կրիգը, ձախողվել է: Բայց մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանի կարողությունը, երբ խոսքը գնում է պատերազմը շարունակելու մասին, ինչպես նաև հարձակումները շարունակելու կարողությունը, ներառյալ քաղաքները. մենք տեսանք, թե ինչպես Ռուսաստանը պատասխանատու եղավ Չեչնիայում և Սիրիայում բրուտալային պատերազմի համար»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ Ռուսաստանը «զգալի հնարավորություն ունի», ընդ որում, Մոսկվան նաև օգտագործում է միջուկային հռետորաբանություն։ Ուստի Ստոլտենբերգը կարծում է, որ պետք է «չափազանց զգույշ լինել՝ չափից շատ դատողություններ անել (պատերազմի հնարավոր ավարտի մասին)»:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ