Արտաքին 4 տարի առաջ - 09:46 22-02-2022

Զելենսկին դիմել է ուկրաինացիներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է երկրի քաղաքացիներին՝ Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելուց հետո։

Իր տեսաուղերձում պետության ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի սահմանները կմնան անփոփոխ՝ չնայած ռուսական իշխանությունների գործողություններին։ Մոսկվայի կողմից Լուգանսկի և Դոնեցկի մարզերի որոշ շրջանների որպես անկախ սուբյեկտներ ճանաչելը նշանակում է ավտոմատ կերպով դուրս գալ Մինսկի համաձայնագրերից, ասել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարի ելույթի էությունը՝
• Ուկրաինան խաղաղություն է ուզում և գնալու է միայն խաղաղ ճանապարհով,
• Զելենսկին հասցրել է համաշխարհային առաջնորդների հետ քննարկել Դոնբասի իրավիճակը, խորհրդակցությունները կշարունակվեն,
• Ուկրաինան նախաձեռնում է Նորմանդական քառյակի գագաթնաժողովի գումարումը,
• երկրի սահմանները հուսալի պաշտպանված են,
• բոլոր արևմտյան գործընկերները աջակցում են Ուկրաինային,
• Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի,
• այժմ քաոսային գործողությունների պատճառներ չկան,
• ուկրաինացիներն իրենց հողի վրա են, ոչ մեկից ու ոչնչից չեն վախենում և ոչ մեկին ոչինչ չեն տա:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է