Լիբիայի խորհրդարանի կողմից թուրք-լիբիական ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ համաձայնագրի վավերացումից հետո Հունաստանը հարցն առաջին անգամ դրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ:
Աթենքը պնդում է, որ այդ որոշումը վտանգում է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հանձնարարությամբ ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ագլաիա Բալթան Անվտանգության խորհրդի անդամ երկրներին է ներկայացրել Լիբիայի խորհրդարանի կողմից թուրք-լիբիական համաձայնագրի վավերացման հարցը:
Ըստ հաղորդագրության՝ նա ընդգծել է, որ աշխարհագրությունը չի փոխվում, և ծովային իրավունքը չի կարող վերաշարադրվել միակողմանի որոշումներով:
Հունաստանի ներկայացուցիչը նաև նշել է, որ Աթենքը բարի կամքով է մոտեցել Լիբիայի իշխանություններին և մասնակցել է ծովային իրավազորության գոտիների սահմանազատմանն առնչվող բանակցություններին: Նրա խոսքով՝ Լիբիան չպետք է վերածվի արտաքին միջամտությունների և աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմի: