Մեկ շաբաթից ավել է՝ Արցախում գազ չկա, որովհետև Հայաստանից Արցախ գազ հասցնող գազատարի վնասված հատվածը գտնվում է Բաքվի հսկողության տակ, իսկ ադրբեջանական կողմն թույլ չի տալիս, որ գազատարի աշխատակիցները վերանորոգեն խողովակը։ Ավելի քան 100,000 բնակիչ շարունակում է ապրել ցուրտ պայմաններում (հաշվի առնելով, որ ջերմաստիճանը պարբերաբար իջնում է 0-ից) և ընդունել սառը սնունդ։
Oragir.news-ին Արցախի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ վաղը անցկացվելու են բանակցություններ խնդրին լուծում տալու և ճգնաժամային իրավիճակին վերջ տալու նպատակով: Մեր աղբյուրը հստակ տեղեկություն չտրամադրեց, թե ինչ կողմերի միջեւ են ընթանալու բանակցությունները և կոնկրետ ինչ կետեր են քննարկվելու խնդրի լուծման համար։ Արցախից մեկ այլ աղբյուր էլ ասաց, որ Ադրբեջանի հետ, ըստ ամենայնի, կբանակցեն ռուս խաղաղապահները: