Այս պահին ընթանում է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։
Դատարանում Ավետիք Չալաբյանը հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը «ծայրից ծայր սուտ է» և բացարձակապես մտացածին։
Նրա խոսքով՝ մեղադրանքում իրականությանը համապատասխանում է միայն 2026 թվականի փետրվարի 4-ին Երևանի ռեստորաններից մեկում տեղի ունեցած հանդիպման փաստը։ Ընդ որում, ինչպես նշել է Չալաբյանը, նախկինում սխալմամբ պնդվել է, թե հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանում։
Չալաբյանի պնդմամբ՝ հանդիպման փաստից բացի, մեղադրանքի մյուս բոլոր դրույթները որևէ իրական հիմք չունեն։ Նա ընդգծել է, որ իրենք մտադիր են դա ապացուցել դատական քննության ընթացքում։