Արտաքին 4 տարի առաջ - 21:12 15-03-2022

Չինաստանում COVID-19-ի նոր ալիքի պատճառով 30 միլիոն մարդ է հայտնվել լոքդաունի գոտում

Չինաստանում ավելի քան 30 միլիոն մարդ հայտնվել է լոքդաունի գոտում՝ COVID-19-ի նոր ալիքի արագ տարածման պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Այսպիսով, երեքշաբթի օրը՝ մարտի 15-ին, Չինաստանի համաճարակաբանական հսկողության պաշտոնական մարմինները հայտնել են COVID-19-ի 5280 նոր դեպքի մասին։
Լոքդաունի և բնակիչների տեղաշարժի սահմանափակումների մասին հայտարարվել է խոշոր քաղաքների վարչակազմերում, ինչպիսիք են Չանչունը և Շենչժենը։ Չինաստանի ամենամեծ քաղաքի՝ Շանհայի վարչակազմը հայտարարել է, որ դեռևս ամբողջական լոքդաունի կարիք չկա, սակայն քաղաքում սահմանափակումներ են գործում քաղաքից մուտքի և ելքի համար: Բացի այդ, տասնյակ միջազգային չվերթներ դեպի Շանհայ և Պեկին մինչև մայիսի 1-ը կփոխեն իրենց ուղղությունները դեպի երկրի այլ քաղաքներ։
Հիվանդների մեծ մասը վարակվել է Stealth Omicron շտամով, որը Omicron շտամի էլ ավելի վարակիչ տարբերակն է:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր