Արտաքին 4 տարի առաջ - 13:57 20-04-2022

Բորիս Ջոնսոնը ներողություն է խնդրել խորհրդարանից՝ լոքդաունի ժամանակ կազմակերպված խնջույքի համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ապրիլի 19-ի երեկոյան ներողություն է խնդրել Համայնքների պալատում՝ լոքդաունի ժամանակ խնջույքի մասնակցելու համար: Անցած շաբաթ կառավարության ղեկավարը տուգանվել էր կարանտինային կանոնները խախտելու համար՝ դառնալով թագավորության պատմության մեջ առաջին վարչապետը, որն օրենքը խախտելու մեջ բռնվել է պաշտոնավարման ընթացքում:
«Ապրիլի 12-ին ես տուգանքի վերաբերյալ ծանուցում ստացա 2020թ.-ի հունիսի 19-ին Դաունինգ Սթրիթում տեղի ունեցած միջոցառման հետ կապված: Ես անմիջապես վճարեցի տուգանքը և ներողություն խնդրեցի բրիտանացիներից: Օգտվելով առիթից այսօր ես կրկին անկեղծորեն ներողություն եմ խնդրում Համայնքների պալատից»,- ասել է Ջոնսոնը՝ Զատկի տոներից հետո կայացած առաջին նիստի ժամանակ։
Հինգշաբթի օրը խորհրդարանում կքվեարկություն կանցկացվի Ջոնսոնի հետ կապված իրավիճակը արտոնությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում քննելու համար: Ջոնսոնի հավանական պատիժներից մեկը կարող է լինել նրան մանդատից զրկելը, որն ինքնաբերաբար կնշանակեր վարչապետի պաշտոնից նրա հրաժարականը։
Սակայն, ամենայն հավանականությամբ, Ջոնսոնի նկատմամբ հետաքննություն չի անցկացվի, նշում է BBC-ն։ Պահպանողական խմբակցության մեծ մասն աջակցում է իր առաջնորդին և, ամենայն հավանականությամբ, դեմ կքվեարկի: Սակայն քաղաքական գործչի հրաժարականը պահանջում են նաև նրա կուսակցության ներսում։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր